Կրիպտոարժույթի արմագեդոնը աշխարհում և Հայաստանում. «Ուշադրությունից դուրս»
19 Հոկտեմբերի 2025, 21:00
ԱՄՆ նախագահ Թրամփի՝ Չինաստանի դեմ սանձազերծած տնտեսական պատերազմն արդեն իսկ ցույց տվեց իր տնտեսական հետևանքները։ Չինաստանից ներմուծվող ապրանքների համար նոյեմբերի 1-ից լրացուցիչ 100% մաքսատուրքեր սահմանելու մասին նրա գրառումից անմիջապես հետո միջազգային ֆոնդային բորսաներում ընկավ արժեթղթերի գինը, իսկ կրիպտոարժույթները, մասնավորապես՝ Bitcoin-ի արժեքը, 12 տոկոսով նվազեց։ Այն 119.000 դոլարից իջավ մինչև 102.000, իսկ հետո բարձրացավ՝ հասնելով 114 հազար դոլարի։ Մեծ գումարներ կորցրած ֆոնդային բորսաների սեփականատերերից մեկն անգամ ինքնասպան եղավ։
Հայաստանում հենց այդ ընթացքում գահավիժում էր մեկ այլ կրիպտոարժույթ՝ FASTTOKEN խոսուն անվանումով։ Բուքմեյքերական հայտնի կազմակերպության սեփականատիրոջը պատկանող կրիպտոարժույթը արժեզրկվեց մոտ 52 տոկոսով։
«Ալֆանյուզ»-ը փորձել է հասկանալ, թե որքանով են իրար հետ փոխկապակցված միջազգային և տեղական կրիպտոարժույթի անկման պատճառները։