Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025․ Ի՞նչ է լինելու | ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | «Հյուրընկալ Մոսկվան» «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

Կյանքը Երևանի կենտրոնում և իրականության մեջ․ ՀՀ բնակչության 17 %-ը թերսնված է

21 Մայիսի 2025, 22:42

Երևանում ամեն ինչ գեղեցիկ է և թվում է, որ կյանքն ընթանում է բնականոն կերպով։ Մինչդեռ Հայաստանի բնակչության 23 %-ն ունի պարենային անապահովության խնդիր։ Թեև այս երևույթը շատերիս կողմից նկատելի ու քննարկվող թեմաներից է,սակայն սա ոչ թե կենցաղային զրույցից վերցված հատված է, այլ՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցչի գնահատական։

Փաստացի, ՄԱԿ-ի գնահատականներով, Հայաստանի բնակչության 23 %-ն ունի պարենային անապահովության խնդիր։ Ի վերջո, ի՞նչ իրավիճակ ունենք այս համատեքստում։

Իսկ իրավիճակը կներկայացնենք ՄԱԿ-ի այսպես կոչված «Սովի քարտեզի» տվյալներով։ Համաձայն վերջինիս, Հայաստանում 500 հազար մարդ ոչ բավարար քանակի սնունդ է օգտագործում։ Այլ կերպ ասած, մեր բնակչության 17 %-ը թերսնված է։ Որքանո՞վ է այս ցուցանիշը համադրելի աննախադեպ աճ արձանագրող տնտեսության հետ, ինչպե՞ս է դա հնարավոր։

Իսկ դա հնարավոր է այն պատճառով, որ տնտեսության՝ վերջին տարիներին արձանագրված աճը ոչ թե իրականացվող տնտեսական քաղաքականության արդյունք է, որը պետք է նպաստեր բնակչության համընդհանուր կենսամակարդակի աճին, այլ՝ արտաքին, ժամանակավոր գործոնների ազդեցության արդյունք էր։ Հնարավոր է, քանի որ այդ աճը ներառական չէր, այսինքն՝ դրանց դրական ազդեցությունները համաչափ չէին բաշխվում բնակչության համար։ Հնարավոր է նաև, որ 2020թ-ից մեկնարկած թանկացումները հաղթահարված չեն։ Եվ ի վերջո, հնարավոր է այդ երևույթը, քանի որ վերջին տարիներին մեզ մոտ կարծես արմատավորվեց աշխատող աղքատի երևույթը, երբ մարդն ունի կայուն եկամուտ, որը չի հերիքում կենսական կարիքների պատշաճ բավարարմանը։

Աղքատության հետ կապված իրավիճակը ևս բարվոք չէ, թեև գործող իշխանությունը նաև այդ խնդրի լուծման խոստումներով եկավ իշխանության։ Մինչդեռ Համաշխարհային բանկի ընթացիկ գնահատականներով՝ աղքատության մակարդակը ՀՀ-ում կազմում է 24,8 %։

2023թ-ին ցուցանիշը 23,5% էր, 2024թ-ին՝ 23,7 %:Փաստացի, աղքատության մակարդակն ավելանում է այն դեպքում, երբ, օրինակ, մեզ փորձում են համոզել, որ ՀՀ բնակչությունն ավելի արագ է հարստանում, քան մենք պարտք ենք վերցնում։ Եվ այս դեպքում նորից հարց է առաջանում՝ արդյոք հնարավոր է միաժամանակ և՛ հարստանալ, և՛ աղքատանալ։

Նորից պիտի վերադառնանք ՀՀ տնտեսության աճին, դրա ոչ ներառական լինելուն և այն հանգամանքին, որ ցավոք սրտի այդ դրական միջավայրը չկապիտալիզացվեց։ Իսկ կապիտալիզացիայի դրսևորումներից մեկը բնակչության կենսամակարդակի աճը կարող էր լինել․ իրակա՛ն աճը և ոչ՝ Երևանի կենտրոնում տիրող աշխուժության և գեղեցիկ համայնապատկերի ներքո։ Մինչդեռ իրական կենսամակարդակը փաստացի շարունակվող աղքատությունն է։