Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Մեծ խնդիր կլինի առանց Ռուսաստանի դիմակայելը․ «Ժողովուրդն է խոսում»

05 Հուլիսի 2025, 10:50

«Ժողովուրդն է խոսում»․ Alpha News-ի այս նախագծի շրջանակներում մենք հարցախույզ ենք անցկացրել մայրաքաղաք Երևանում ու ԱՄՆ-ի, Ռուսաստանի հայաշատ համայնքներում՝ պարզելու քաղաքացիների կարծիքը վերջին շրջանի կարևորագույն թեմաների վերաբերյալ։

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ կտա Հայաստանին եվրաինտեգրումը, քաղաքացիներից մեկը նշել է․ «Հարյուրավոր տարիներ ապրել ենք ռուսների, պարսիկների հետ, և չենք կարող մեզ համոզել, որ մենք եվրոպացի են։ Մենք հայ ենք»։

Մեկ այլ քաղաքացի ասել է, որ Հայաստանի համար մեծ խնդիր կլինի առանց Ռուսաստանի դիմակայելը։ «Եթե օգնություն լինի, եթե մեր հարևան երկրներն աջակցեն, ապա ամեն ինչ հնարավոր կլինի անել»,- հավելել է նա։

Քաղաքացիները նշում են, որ այսօր Հայաստանը բարդ հարաբերություններ ունի իր հարևան երկրների հետ։ «Ցանկալի կլինի, որ մեր երկիրն ավելի ուժեղ լինի, որ Սփյուռքը ևս վստահ լինի»,- ասել է քաղաքացիներից մեկը։