Մեր հիմնական աշխատող ուժը Ռուսաստանում է. «Ժողովուրդն է խոսում»
21 Հունիսի 2025, 11:00
«Ժողովուրդն է խոսում»․ Alpha News-ի այս նախագծի շրջանակներում մենք հարցախույզ ենք անցկացրել մայրաքաղաք Երևանում ու ԱՄՆ-ի, Ռուսաստանի հայաշատ համայնքներում՝ պարզելու քաղաքացիների կարծիքը վերջին շրջանի կարևորագույն թեմաների վերաբերյալ։
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ քաղաքացիները նշել են, որ «Թուրքիան ամբողջ պատմության ընթացքում երբեք մեր բարեկամը չի եղել և չի կարող լինել»։
«Թշնամուդ հետ ո՞նց նստես հաց ուտես, ո՞նց վստահես: Չեմ հասկանում՝ Նիկոլ Փաշինյանը հայ է, թե՝ ոչ, բայց ինչպե՞ս կարող է հայ տղամարդն իրեն նման արտահայտություններ թույլ տալ»,-ասել է հարցախույզի մասնակիցներից մեկը:
Քաղաքացիները դեմ են եվրաինտեգրմանը: Հարցախույզի մասնակիցները նշում են, որ մեր հիմնական աշխատուժը Ռուսաստանում է ապրում:
Մեկ այլ քաղաքացի էլ բերել է Վրաստանի օրինակը՝ նշելով. «Վրաստանը Թուրքիայի պոչից բռնած գնաց, ո՞ւր հասավ: Միայն Ռուսաստան պետք է գնանք»:
Եվրոպան, ըստ քաղաքացիներից մեկի, Հայաստանին և Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքն օգտագործում է՝ իր նպատակներին հասնելու համար: