Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025․ Ի՞նչ է լինելու | ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | «Հյուրընկալ Մոսկվան» «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

Նախադրյալներ կան, որ 2025 թվականին թանկացումների նոր ալիք կլինի

29 Հունվարի 2025, 19:20

2024 թվականը թանկացումների տեսանկյունից սուր տարի չէր: Ավելին, տարվա սկզբում սպառողական գների ինդեքսը բացասական էր: Իհարկե, գնաճի ցուցանիշների վերլուծություն անելիս մշտապես պետք է աչքի առաջ ունենալ այն, որ խոսքը նախորդ տարիների բազայի հետ համեմատության մասին է: Իսկ 2020թ-ից սկսած այդ բազան բավական բարձր էր: Ավելի պարզ ասած՝ գները մեծ ալիքով կտրուկ բարձրացան, որից հետո, արդեն 2024թ-ին որոշակիորեն նվազեցին, հետո նորից բարձրացան։

Իսկ թե ինչպիսի փոփոխությունների մասին է խոսքը, ներկայացված է նկարում: Ըստ այդմ, 2024թ. հունվարին սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ) -0.9 % էր, դեկտեմբերին արդեն՝ 1.5 %:

Եվ քանի որ ցուցանիշը կուտակային է, դիտարկենք դրա որոշակի բացվածքը՝ հասկանալու, թե ինչը որքան է թանկացել նախորդ տարի: Օրինակ, սննդամթերքի գնաճը, եթե տարեսկզբին եղել է -5,8 %՝ (խոսքը վերաբերում է 2024թ-ի հունվարին 2023թ-ի հունվարի համեմատ), ապա արդեն 2024-ի դեկտեմբերին 2023թ.-ի դեկտեմբերի համեմատ աճը եղել է արդեն դրական՝ 2 %: Այդ տրամաբանությունը գրեթե բոլոր ապրանքախմբերի մասով պահպանվել է, միայն հագուստ և կոշիկ ապրանքախմբի դեպքում է դրական ցուցանիշից տարվա վերջ դարձել բացասական, այսինքն՝ գնիջեցում:

Շատ ավելի մտահոգիչ պատկեր ունենք կարևոր նշանակության ծառայությունների պարագայում՝ առողջապահություն, տրանսպորտ, կրթություն, որոնց դեպքում գնաճը շարունակական է եղել: Օրինակ՝ կրթության 4,8 %-ոց գնաճը տարվա վերջին դարձել է 7,8 %: Թանկացել է նաև տրանսպորտը՝ 2024թ-ի դեկտեմբերի դրությամբ՝ 3,3 %:
Մտահոգությունը նրանում է, որ այսօր տեղի ունեցող զարգացումները (հարկային փոփոխություններ, տրանսպորտի թանկացում) է՛լ ավելի լայն միջավայր են ստեղծում հետագա թանկացումների համար և այդպիսով 2025թ-ին թանկացումների նոր ալիքի հավանականությունը մեծ է: