Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Ո՞ւր կտանի Հայաստանը Փաշինյանի կողմից տրված ոչ ճիշտ «աշխարհաքաղաքական դիագնոզը»

15 Փետրվարի 2024, 13:50

(Հայ ժողովրդի քաղաքական պահվածքը հակասում է նրա առօրյա, կենցաղային պահվածքին)
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․

«Եթե վերլուծենք Հայաստանի միջին վիճակագրական բնակչի վարքագիծը նրա առօրյա կարիքների համատեքստում, ապա կարող ենք գալ այն եզրակացության, որ հենց առօրյա մակարդակում հայերը բարձր են գնահատում հմտությունները և պրոֆեսիոնալիզմը։ Ցանկանու՞մ եք օրինակ:

«Հիշեք, թե քանի անգամ եք նկատել Ձեր շուրջը, որ բժշկի գնալուց առաջ ձեր ընկերները հարց ու փորձ են արել այն հիվանդանոցի մասին, որտեղ նրանք պատրաստվում էին բուժվել: Հիշեք, թե Ձեր ընկերները քանի հարազատից և ծանոթից են տեղեկություններ խնդրել այս կամ այն բժշկի մասին, որին նրանք պատրաստվում էին այցելել, քանի որ առօրյա, կենցաղային պահվածքի մակարդակում բոլորը հիանալի հասկանում են, որ հետագա բուժման արդյունավետությունը կախված է բժշկի կողմից տրված ախտորոշումից: Ախտորոշումն ինքնին ճիշտ կկատարվի, առաջին հերթին՝ ելնելով բժշկի փորձից ու կոմպետենտությունից, որին պատրաստվում են դիմել օգնության համար։

Իդեալական աշխարհում, նույն տրամաբանությունը պետք է գործի քաղաքացիների քաղաքական վարքագծի համատեքստում, և նրանց գործողությունները պետք է որոշվեն ռացիոնալ ընտրությամբ։ Ավելին, եթե բժշկի գնալու դեպքում մեկ անհատ կարող է տուժել սխալ ախտորոշումից, ապա քաղաքական սխալ ախտորոշման դտպքում և քաղաքական ղեկավարության սխալ գործողության դեպքում կարող է տուժել մի ամբողջ ժողովուրդ և պետություն։

Սխալ ախտորոշումների մի քանի օրինակ բերենք. ինչպես «պարզվեց» 44-օրյա պատերազմից հետո, Նիկոլ Փաշինյանը, իր իսկ խոսքերով, սխալվել է, երբ 2020 թվականի հունիսին՝ տավուշյան բախումներից հետո, հայտարարել էր, որ «Հայաստանի զինված ուժերը ցուցադրել էն մարտունակության բարձր մակարդակ՝ ոչ միայն ապահովելով Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը, այլև ոչնչացնելով ադրբեջանական բանակի մարտունակության մասին Ալիևի ստեղծած միֆը»։ Իսկ ահա Արցախյան ձախողումից հետո Փաշինյանը և իր թիմը հայտարարեցին, որ 2018-ին ստացել էին ոչնչացված բանակ, որն ուներ ոչ միայն «80-ականների զենքի խնդիր, այլ նույնիսկ անձնակազմի համար բավարար քանակությամբ ներքնազգեստի հետ կապված խնդիրներ»։ Մենք չենք մտնի հայկական բանակում իրական վիճակի մասին քննարկման մեջ, այլ միայն կնշենք, որ 2020 թվականի աշնանը տեղի ունեցած ողբերգությունից հետո Փաշինյանն ինքը սկսեց հերքել 2020 թվականի ամռանն իր իսկ կողմից տրված քաղաքական ախտորոշումը։

Կամ Փաշինյանի «ախտորոշման» մեկ այլ օրինակ՝ իտալական «La Repubblica»-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Ռուսաստանն ինքն է հեռանում տարածաշրջանից։ Ի՞նչ ենք մենք իրականում տեսնում:

2023 թվականի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը պայմանագիր է ստորագրել Աբխազիայի հետ՝ Սև ծովի ափին մշտական ռազմածովային բազա ստեղծելու մասին, Աբխազիայում, որը նույնպես Հարավային Կովկասի մաս է կազմում։

Իսկ արդեն 2024 թվականի փետրվարի 13-ին Իրանում ՌԴ դեսպան Ալեքսեյ Դեդովը հայտարարեց, որ կա ևս մեկ նախագիծ, որի շուրջ բանակցություններ են ընթանում Հարավային Կովկասի երկրների և Ռուսաստանի հետ՝ Ռուսաստան-Անդրկովկաս-Իրան էներգետիկ կամրջի ստեղծման մասին բանակցություններ: Էներգետիկ կամուրջ, որը ներառում է էլեկտրաէներգիայի փոխանակում և փոխադրում Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև պիկային ծանրաբեռնվածության ժամանակաշրջաններում:

ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովի այսօրվա հայտարարությունից պարզ է դառնում, որ Հարավային Կովկասը Մոսկվայի համար կարևոր է՝ Ռուսաստանի Դաշնության համար ոչ բարեկամական ուժերի մուտքը Կենտրոնական Ասիայի տարածաշրջան կանխելու համատեքստում։ Սերդյուկովը, մասնավորապես, նշել է. «Արձանագրվում են առանձին պետությունների՝ սեփական դիրքերը Հարավային Կովկասում ամրացնելու, Կասպից ծովի ռեսուրսներին հասանելիություն ստանալու և Կենտրոնական Ասիա ուղիղ ելք ապահովելու առանձին պետությունների փորձեր։ Դրա համար ակտիվորեն օգտագործվում է, այդ թվում, հայ-ադրբեջանական սահմանի բարձր կոնֆլիկտային պոտենցիալը։ Իրավիճակի հետագա կարգավորման համար կարևոր նշանակություն կունենա խաղաղ համաձայնագրի կնքումը»,- ասել է Սերդյուկովը։

Ինչպես տեսնում ենք, Նիկոլ Փաշինյանի այս «քաղաքական ախտորոշումը» նույնպես ճիշտ չէ։ Ախտորոշումը սխալ է, և, հետևաբար, սխալ է նաև նրա քաղաքականությունը՝ ուղղված «ախտորոշման արդյունքում առաջացած իրավիճակի լուծմանը», քանի որ ՀՀ իշխանությունների ողջ արտաքին քաղաքականությունը հիմնված է «տարածաշրջանից Ռուսաստանի Դաշնության մոտալուտ դուրս գալու» թեզի վրա։
Այստեղ է, որ հարց է առաջանում՝ ինչո՞ւ, առօրյա մակարդակով, Հայաստանի միջին վիճակագրական անհատը վաղուց փոխած կլիներ բժշկին և բուժման այլ մեթոդներ կփորձեր, իսկ ավելի բարձր՝ քաղաքական վարքագծի դեպքում հասարակությունը չի առաջնորդվում ռացիոնալով ընտրությամբ…
Մտածե՛ք այդ մասին…»։