Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Նուրբ քաղաքականություն Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Մամ ջան Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2026. ի՞նչ է լինելու 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Պարույր Սինյավսկի. «Չինաստանի «փափուկ ուժը»՝ Բրյուս Լիից մինչև գլոբալ շուկաներ. «Ալֆա զրուցակից»

27 Սեպտեմբերի 2026, 14:00

«Ալֆա զրուցակից» փոդքասթի շրջանակում Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանի և Չինաստանի պետական հեռուստատեսության լրագրող Պարույր Սինյավսկու զրույցի առանցքում Չինաստանի գլոբալ վերելքն էր, նրա քաղաքական-տնտեսական մոդելն ու աշխարհաքաղաքական շահերը:

Զրույցի գլխավոր թեմաներից մեկը Չինաստանի տնտեսական հրաշքն ու կառավարման յուրահատուկ մոդելն էր: Հյուրը կոտրել է «անորակ չինական ապրանքի» մասին հնացած կարծրատիպը՝ ընդգծելով, որ 80-ականների էժանագին կրկնօրինակումներն անցյալում են. այսօր Չինաստանն արտադրում է ցանկացած որակի ապրանք՝ թելադրելով պայմաններ՝ կախված պատվիրատուի բյուջեից: Վերլուծվել է չինական կոմունիստական կուսակցության հաջողության բանալին և դարերով եկած պրագմատիզմը, որը լավագույնս դրսևորվում է Դեն Սյաոպինի բարեփոխումներով, «չինական առանձնահատկությամբ սոցիալիզմով», ինչպես նաև Հոնկոնգի և Թայվանի օրինակներով կիրառվող «Մեկ երկիր, երկու համակարգ» քաղաքականությամբ։

Չինաստանը նաև հմտորեն կիրառում է իր մշակույթը որպես «փափուկ ուժ»՝ միջազգային ասպարեզ դուրս գալու համար։ Քննարկվել է կինեմատոգրաֆի և մարտարվեստների (Ջեքի Չան, Ջեթ Լի) ահռելի դերը երկրի իմիջի կառուցման գործում։ Պարույրը, ում տարվածությունը Չինաստանով սկսվել է հենց Բրյուս Լիի արվեստի հանդեպ սիրուց, մանրամասնել է կունգ-ֆուի և ուշուի տարբերությունները՝ հստակ սահմանագիծ քաշելով Շաոլինի վանականների իրական մարտարվեստի և ժամանակակից չինական մարքեթինգային PR-ի միջև։

Պեկինի հայացքն ուղղված է նաև Հարավային Կովկաս. խորապես վերլուծվել են Չինաստանի գլոբալ շահերը Հայաստանում։ Դիտարկվել են մեր երկրի լոգիստիկ և տարանցիկ հնարավորությունները չինական նախագծած «Միջին միջանցքի» տրամաբանության մեջ, ինչպես նաև չինական տեխնոլոգիաների ներդրման և ենթակառուցվածքների շինարարության առանցքային դերը մեր տարածաշրջանում:

Միաժամանակ, անդրադարձ է կատարվել Չինաստանի ներքին շուկայի ու տեխնոլոգիական տրանսֆորմացիային՝ այնտեղ աշխատող հայերի օրինակով. եթե նախկինում օտարերկրացիների, այդ թվում՝ հայերի համար կար անգլերենի ուսուցչի հսկայական պահանջարկ, ապա այսօր առցանց կրթության և արհեստական բանականության բուռն զարգացումը հանգեցրել է պայմանների խստացման։

Այս գլոբալ չինական համատեքստում անդրադարձ է եղել նաև լրագրողի անձնական ճանապարհին: Ուկրաինացի հոր և էրզրումյան արմատներով հայ մոր (ԽՍՀՄ վաստակավոր նկարչուհի Իզաբելա Ամիրխանյանի թոռն է) ընտանիքում ծնված Պարույրն իրեն միշտ համարել է հայ ու կրում է ՀՀ անձնագիր: Նա Բրյուսովի անվան համալսարանում ուսանելուց հետո 11 տարի ապրել և սովորել է Ֆրանսիայում՝ իր աչքով տեսնելով թե՛ եվրոպական մշակույթի վրա հիմնված դասական Ֆրանսիան, թե՛ այսօր իր դիրքերն ու ազդեցությունը զիջող պետությանը, ինչից հետո նրա մասնագիտական ուղին խաչվել է աշխարհում իր դիրքերն ամրապնդող Չինաստանի հետ։