Փաշինյանի առաջարկն՝ Ալիևին.Սրբազանը մարզեր կայցելի.Բաքվում հայ գերիների վիճակը. AlphaNewsroom 24.06.24
24 Հունիսի 2024, 21:00
Alpha Newsroom-ի այսօրվա թողարկմանը՝
Արցախի ԱԺ խմբակցությունները դատապարտում են ՀՀ իշխանությունների վարքագիծը՝ «Իշխանությունները հատել են ինչպես իրավական, այնպես էլ բարոյական արժեքների սահմանը»
Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ իր հրաժարականը պահանջող շարժումը ձախողվել է. Բագրատ Սրբազանն առաջարկել է չշտապել. «Ճտերն աշնանն են հաշվում»
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն առաջիկայում կայցելի մարզեր. «Խրամատում պետք է մնան նրան, ովքեր հավատում են»
ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի գնդակոծման մասին Բաքվի ռեժիմի կեղծ հաղորդումները
ՀՀ վարչապետի աշխատակազմը Բաքվին առաջարկել է սկսել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի քննության մեխանիզմի գործնականացման աշխատանքները
Բաքվում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործերի քննությունը. Ըստ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի՝ ցուցադրական դատավարություններ կլինեն
Փորձագետ Վլադիմիր Կիրեևը կարծում է, որ Հայաստանին ԵՄ հրավիրելը՝ Ռուսաստանի մեկուսացման խճանկարի մասնիկներից մեկն է
Փորձագետ Վլադիմիր Շապովալովը կարծում է, որ ՀՀ-ի՝ Պաղեստինի ճանաչումը, կարող է համակրանք առաջացնել արևմտյան հանրության որոշակի հատվածի մոտ