Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Փաշինյանի առաջարկն՝ Ալիևին.Սրբազանը մարզեր կայցելի.Բաքվում հայ գերիների վիճակը. AlphaNewsroom 24.06.24

24 Հունիսի 2024, 21:00

Alpha Newsroom-ի այսօրվա թողարկմանը՝

🔹 Արցախի ԱԺ խմբակցությունները դատապարտում են ՀՀ իշխանությունների վարքագիծը՝ «Իշխանությունները հատել են ինչպես իրավական, այնպես էլ բարոյական արժեքների սահմանը»
🔹Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ իր հրաժարականը պահանջող շարժումը ձախողվել է. Բագրատ Սրբազանն առաջարկել է չշտապել. «Ճտերն աշնանն են հաշվում»
🔹«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն առաջիկայում կայցելի մարզեր. «Խրամատում պետք է մնան նրան, ովքեր հավատում են»
🔹ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի գնդակոծման մասին Բաքվի ռեժիմի կեղծ հաղորդումները
🔹ՀՀ վարչապետի աշխատակազմը Բաքվին առաջարկել է սկսել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի քննության մեխանիզմի գործնականացման աշխատանքները
🔹 Բաքվում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործերի քննությունը. Ըստ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի՝ ցուցադրական դատավարություններ կլինեն
🔹Փորձագետ Վլադիմիր Կիրեևը կարծում է, որ Հայաստանին ԵՄ հրավիրելը՝ Ռուսաստանի մեկուսացման խճանկարի մասնիկներից մեկն է
🔹Փորձագետ Վլադիմիր Շապովալովը կարծում է, որ ՀՀ-ի՝ Պաղեստինի ճանաչումը, կարող է համակրանք առաջացնել արևմտյան հանրության որոշակի հատվածի մոտ