Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025․ Ի՞նչ է լինելու | ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | «Հյուրընկալ Մոսկվան» «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

Փաշինյանն ու Ալիևը ճանաչում են Արցախը

08 Ապրիլի 2025, 19:00

(Ղարաբաղյան շարժումը չի կարող կանգ առնել)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

««Ազատություն» ռադիոկայանը եղել և շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի կարևորագույն տեղեկատվական գործընկերը։ Նրանք օգնել են նրան 2018 թվականին,համացանցում տարածված լուսանկարի համաձայն 44-օրյա պատերազմի օրերին «Ազատության» պատշգամբում լուծվում էին տեղեկատվական քաղաքականության հարցերը։ Վերջերս այս լրատվամիջոցը պատրաստել էր ռեպորտաժ՝ հիմնված Պետդեպարտամենտի «գաղտնի փաստաթղթերի» վրա՝ Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունների մասին, որի էությունը փորձեցին ամփոփել այն թեզում, թե իբր «Ադրբեջանին Հայաստանով ճանապարհ էին խոստացել դեռ «301 թվականին»», և հենց այս ռեպորտաժից հետո Երևանն ու Բաքուն հայտարարեցին, որ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնեցրել են երկու երկրների միջև «խաղաղության պայմանագրի» բոլոր 17 կետերը։ Իսկ ահա այս անգամ «Ազատություն»-ը օգնեց Փաշինյանին փաստացի հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի մոտակա լուծարման մասին։ Եթե չկա Արցախ, չկա նաև Ղարաբաղյան խնդիր, ապա չկա նաև Մինսկի խմբի գոյության անհրաժեշտություն։

Եթե չկա ԵԱՀԿ Մինսկի խումբ, ապա Բաքուն և Փաշինյանը կարծում են, որ Ղարաբաղյան հարցըփակված է, իսկ Ղարաբաղյան շարժումն՝ ավարտված։

Պատահական չէ, որ հենց այս լրատվամիջոցին ՀՀ ԱԳՆ-ից հայտարարեցին, որ Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանման և Լեռնային Ղարաբաղի լուծարման մասին հրամանագրի հրապարակումից հետո այս հարցը հանվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից։

Հիմա եկեք վերլուծենք Փաշինյանին ենթակա ԱԳՆ-ի այս հայտարարության էական քաղաքական կողմը.

1. Տարօրինակ է, որ Փաշինյանը ՀՀ ԱԳՆ-ի միջոցով, խոսելով 2023 թվականի իրադարձությունների մասին, դրանք դիտարկում է որպես առանձին դրվագ։ Իրականում Արցախը լուծարում էին փուլերով՝ նրան մի շարք հարվածներ հասցնելով մեկը մյուսի հետևից․ 2020 թվականի պատերազմը, 2022 թվականի «Պրահայի դավադրությունը», երբ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քաղաքական աջակցությամբ ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս, իսկ հետո 2023 թվականին թողեց նրան մեն-մենակ Ադրբեջանի հետ։ Բայց ամենակարևոր հարվածը հասցվեց հենց Պրահայում։ Հենց դրանից հետո արցախցիների իրավունքների և ԼՂՀ կարգավիճակի հարցը դուրս բերվեց բանակցային օրակարգից։ Տրամաբանությունն այստեղ հետևյալն է՝ եթե դու ճանաչում ես Արցախն Ադրբեջանի մաս, իսկ Բաքուն երբեք չի թաքցրել, որ ոչ միայն չի ճանաչում արցախյան պետականությունը, այլև այն, որ իրեն պետք է «հող/տարածք առանց մարդկանց»։

Պրահայում Իլհամ Ալիևը Նիկոլ Փաշինյանից ստացավ Արցախում իր հայեցողությամբ գործելու իրավունք։

2.Ինչ վերաբերում է 2023 թվականի սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի կողմից ԼՂՀ լուծարման մասին որոշմանը, ապա Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին այս դեպքում առաջանում է օրինաչափ հարց. եթե դուք չեք ճանաչում ԼՂՀ-ն և ասում եք, որ «աշխարհում ոչ ոք չի ճանաչել Արցախի սուբյեկտայնությունը», ապա ինչո՞ւ եք երկուսով հղում անում փաստաթղթին, որը ընդունվել է մի պետության նախագահի կողմից, որն, ըստ ձեզ, գոյություն չուներ։ Կողմնորոշվեք՝ ինչպես կարող եք ձեր որոշումներում հղում անել իրավական ակտին, որը ընդունվել է մի սուբյեկտի կողմից, որին դուք ինքներդ չեք ճանաչում։ Եթե, այնուամենայնիվ, ճանաչում եք, ապա պետք է ճանաչեք նաև Շահրամանյանի այլ որոշումը, որով նա չեղարկեց իր սեպտեմբերի 28-ի հրամանագիրը, ինչպես նաև պետք է համաձայնեք, որ փաստաթուղթը չուներ անհրաժեշտ քաղաքական-իրավական հիմք, քանի որ Արցախի ԱԺ-ն այն չվավերացրեց։ Չէ՞ որ եթե դուք ճանաչում եք ԼՂՀ նախագահի ինստիտուտը, ապա ճանաչում եք նաև խորհրդարանի ինստիտուտը։

Ակնհայտ է, որ Փաշինյանը գնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման ճանապարհով, և ԱԳՆ-ի հայտարարությունը կարևոր քայլ է այս ճանապարհին։ Սակայն ակնհայտ է, Արցախի հետ կապված հերթական էջի փակվելուց հետո ճնշումը հենց ՀՀ-ի վրա միայն կուժեղանա։ Իսկ Բաքվի նպատակը տեսանելի է, և այն ոչ ոք չի թաքցնում՝ ստեղծել հայկական պետության փոխարեն Արևմտյան Ադրբեջան։ Իսկ դա անհնար է առանց Արցախի մոռացման, առանց Ղարաբաղյան շարժման ժառանգությունից հրաժարվելու։

Բայց Շարժումը Հայաստանի գոյության առանցքն է, և եթե Հայաստանը ցանկանում է ապրել, եթե նրա դաշնակիցները ցանկանում են, որ Հայաստանն ապրի, ապա Ղարաբաղյան շարժումը չի կարող կանգ առնել այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել իր նպատակին։

Մտածե՛ք այդ մասին․․․»։