Շնչել, թե՞ չշնչել, այս է խնդիրը. «վատառողջ» մայրաքաղաքի ապագան․ «Ուշադրությունից դուրս»
21 Սեպտեմբերի 2025, 21:00
Երևանում բնակվողները վերջին տարիներին հիմնականում բողոքում էին միևնույն խնդիրներից՝ խցանումներ, կայանատեղիների պակաս, կարմիր գծերի սակագին, պետական մանկապարտեզներում երեխաների գրանցման խնդիր և այլն։ Այս տարի, սակայն, երևանաբնակները սկսել են ուշադրություն դարձնել էկոլոգիական խնդիրներին, մասնավորապես՝ օդի աղտոտվածությանը, հատկապես հիմա, երբ քամիների ժամանակ աներևույթ «թշնամին» դառնում է բոլորին տեսանելի։
Ըստ տարբեր գնահատականների՝ վերջին տարիներին Երևանը ներառված է աշխարհում ամենաաղտոտված օդ ունեցող քաղաքների ցանկում, բայց այդ համարվում է ամենաաղտոտված քաղաքը տարածաշրջանում։ Մայրաքաղաքում օդի աղտոտվածության մարդածին հիմնական պատճառներից են Նուբարաշենի աղբավայրը՝ իր 75 տարվա կուտակված աղբի պաշարով, գազով աշխատող մեքենաները և գերհագեցած շինարարությունը, որի ժամանակ կառուցապատողը չի պահպանում սահմանված ստանդարտները, իսկ Երևանի քաղաքապետարանը պատշաճ չի վերահսկում կառուցապատողներին։
Այս ամենի հետևանքով քաղաքում ուրվականի նման շրջում է փոշե մառախուղը, որը մարդիկ հաճախ շփոթում են սովորական մառախուղի հետ։ Օդի մեջ առկա փոշին մեր աչքի համար անտեսանելի է, սակայն դա շատ լավ նկատում են մեր թոքերը, և ներթափանցելով այնտեղ՝ կարող են լրջագույն առողջական վնաս հասցնել։
Alpha News-ը եղել է օդի մոնիտորինգային կենտրոնի լաբորատորիայում և տեղում ծանոթացել անցյալ շաբաթ մեր շնչած օդի բաղադրությանը, ինչպես նաև լսել ոլորտի մասնագետներին։