Շրջանառության հարկի շուրջ զարգացումները
07 Հունիսի 2024, 17:31
Գործող իշխանությունը մտադիր է կրկնապատկել, իսկ հետագայում ընդհանրապես հանել շրջանառության հարկը։
Չնայած նշված հիմնավորումներում կան խնդիրներ, որոնք իսկապես առկա են, սակայն այդ հարկատեսակի բարձրացումը, առավել ևս դրա վերացումը, լուրջ մարտահրավեր է դառնալու փոքր և միջին բիզնեսի համար:
Մյուս կողմից, ի սկզբանե այդ հարկատեսակը ներդրվել է՝ որպես ՓՄՁ ոլորտը զարգացնելու խթան։ Արդյոք այսօր իրավիճակն այնպիսին է, որ մենք կարող ենք ավարտված համարել շրջանառության հարկի «առաքելությունը»։