Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Սկզբում՝ ԱՄԷ-ն, իսկ հիմա՝ Վրաստանը. ժողովրդից և իր ընտրողից գաղտնի ինչի՞ մասին է բանակցում Փաշինյանը

30 Ապրիլի 2024, 12:40

(Նիկոլ Փաշինյանի ներկայիս գործողությունները չեն տարբերվում 2020 թվականի պատերազմից առաջ նրա քայլերից)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․

«Հայկական ԶԼՄ-ների համար աննկատ է մնացել Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի սենսացիոն հայտարարությունը, որը թուրքական ալիքներից մեկի եթերում պատմել է Վրաստանում հայ և թուրք պաշտոնյաների չհայտարարված հանդիպման մասին

««Զանգեզուրի միջանցքի» հարցում Հայաստանի կողմից գործնականում ոչ մի դիմադրություն չկա, ավելին, վերջերս Վրաստանում տեղի ունեցավ հայ-թուրքական քննարկում, որին մասնակցում էր Թուրքիայի փոխնախարարը»,- ասել է Ուրալօղլուն։

Ցավոք, 2020 թվականի պատերազմը և մի շարք փորձություններ նրանից հետո ցույց տվեցին, որ ադրբեջանցի և թուրք պաշտոնյաները հաճախ շատ ավելի անկեղծ են հայ ժողովրդի հետ, քան Նիկոլ Փաշինյանը։

Նաև նշենք, որ մինչ այժմ Հայաստանի ԱԳՆ-ն կամ համապատասխան այլ գերատեսչություններ չեն հերքել Ուրարօղլուի հայտարարությունը, ինչը մեզ կրկին ստիպում է ենթադրել, որ այստեղ էլ թուրքերն ավելի անկեղծ են Նիկոլի ընտրողների հետ, քան ինքը՝ Փաշինյանը։

Հատկանշական է, որ հենց այս փակ, գաղտնի բանակցությունների շրջանը թշնամիների հետ մենք արդեն անցել ենք 2018-ից 2020 թվականներին։ Խոսքը Հայաստանի և Ադրբեջանի հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների միջև գաղտնի բանակցությունների մի ամբողջ շարքի մասին է, մասնավորապես՝ Դուբայում։

Արդեն 2020 թվականի վերջին Հայաստանի ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը փաստացի չհերքեց տեղեկությունն այն մասին, որ 2018 թվականին Դուբայում հանդիպել է իր այն ժամանակվա ադրբեջանցի գործընկերոջ հետ։ 2020 թ. վերջին Հայաստանում ակտիվորեն քննարկվում էր այն տեղեկությունը, որ ադրբեջանական հատուկ ծառայության ղեկավարը հենց Վանեցյանին է փոխանցել Լեռնային Ղարաբաղի 7 շրջանների համար 5 միլիարդ դոլար վճարելու առաջարկը:

2020 թվականին «Հրապարակ» թերթին տված հարցազրույցում Վանեցյանը հիշեցրել է, որ 2018 թվականից Հայաստանի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապ էր հաստատվել։ Այդ կապն իրականացվել է նրա և իշխանության մեկ այլ պաշտոնյայի միջոցով։

«Օպերատիվ կապի շրջանակներում ես պարբերաբար հանդիպումներ եմ ունեցել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ Դուբայում։ Այս շփումների ընթացքում ես ստացել եմ բազմաթիվ տեղեկություններ և փոխանցել Փաշինյանին, և ԱԽ բոլոր անդամները գիտեին այդ շփումների մասին»,- պատմել էր Վանեցյանը։

Թե ինչով ավարտվեցին այդ գաղտնի բանակցությունները բոլորին հայտնի է ՝ Արցախյան պատերազմով և ղարաբաղյան պետականության կազմալուծմամբ։

Հայաստանին վերաբերող գաղտնի բանակցությունների նույն շրջանակն անցնում ենք նաև այսօր։ Եվ այս անգամ էլ խոսվում է այն մասին, որ նման բանակցություններ վարել են Վրաստանում ։ Բայց ինչի մասին էին այդ բանակցությունները։ Այստեղ մենք կարող ենք միայն ենթադրել, այդ թվում ՝ մեր դատողությունների համար հիմք ընդունելով այն տեղեկատվությունն ու կարծիքները, որոնք հանրությանը մատուցվում են իշխանությանը սպասարկող տարրերի կողմից։

Մասնավորապես, անցյալ շաբաթ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանն իր հարցազրույցներից մեկում հյուրին ուղղակիորեն հայտարարել է, որ փաստացի եթե «Հայաստանի տարածքով հաղորդակցությունները վերահսկվեն միջազգային ուժերի կողմից, ապա ինքնիշխանությունը չի տուժի, բայց ահա եթե կոմունիկացիաները վերահսկվեն Ռուսաստանի կողմից, ապա ինքնիշխանությունը կվերանա»:

Փաշինյանի մեկ այլ կողմնակիցն էլ հասարակության մեջ մտցրեց Ադրբեջանի հետ բարտերային փոխանակման գաղափարը. Բաքուն անվճար կօգտվի ՀՀ տարածքի կոմունիկացիաներից, իսկ դրա դիմաց Հայաստանը կստանա ադրբեջանական գազ։

Մենք համառորեն քայլում ենք նույն փոցխի վրա՝ կատարելով ոչ թե հանցագործություններ, այլ, ինչպես Նապոլեոնն էր ասում, նույնիսկ ավելի վատ ՝ սխալներ ենք գործում ՝ հուսալով, որ արդյունքն այլ կլինի, քան 2020 և 2023 թվականներին։

Իսկ Ադրբեջանից գազի գնման վերաբերյալ «Օվերտոն բաց պատուհանները» միայն ավելի են թաղում հայկական պետականությունը։

Մտածե՛ք այդ մասին…»։