Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025․ Ի՞նչ է լինելու | ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | «Հյուրընկալ Մոսկվան» «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

Թանկացումներ կլինեն

12 Մարտի 2025, 19:23

 

ՀՀ-ում սպառողական գների ինդեքսի վարքագիծն ու արտաքին ազդակները, տեղի ունեցող զարգացումները հուշում են, որ, հավանաբար, առաջիկայում թանկացումներ էլի կլինեն:

Նախ՝ մեզ մոտ գրանցված պատկերի մասին:

2025թ-ի փետրվարին, 12-ամսյա գնաճն արագացել է՝ կազմելով 2.5 %: Այդ թվում՝ սննդամթերքը թանկացել է 4.5 %-ով, ծխախոտն ու խմիչքը՝ 3,4 %-ով, իսկ առողջապահական, կրթական ու տրանսպորտի ծախսերը՝ շատ ավելի մեծ ցուցանիշով: Նվազել են հագուստի և կոշիկի գները: Բայց, ընդհանուր առմամբ, կուտակային ինդեքսն արագացել է:

Ի դեպ, համեմատական վերլուծություն անցկացնելիս պարզ է դառնում, որ ԵԱՏՄ երկրների շրջանում հունվարին գներն ամենաարագը ավելացել են հենց ՀՀ-ում, ընդ որում, թե՛ սպառողական, թե՛ առանձին՝ պարենի գները:

Այս զարգացումներն իրենց հերթին, արտաքին ազդակներից բխողներն իրենց հերթին, հեռանկարում կարծես վկայում են նոր գնաճի ֆոնի նախադրյալների մասին:

Ի դեպ, ըստ ՄԱԿ Պարենի և Գյուղատնտեսության կազմակերպության տվյալների, պարենի համաշխարհային գները՝ FAO ինդեքսը ևս աճել է․ փետրվարին գրանցվել է 8,2 % աճ: Դա հիմնականում պայմանավորված է որոշ ապրանքախմբերի՝ շաքարի, բուսական յուղերի, կարագի, հացահատիկային ապրանքների գնաճով։