Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Թանկացումները հարկային քաղաքականության արդյունք են

10 Մայիսի 2025, 19:00

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ) 2025 թվականի ապրիլին կազմել է 3,2%: Կուտակային այդ ցուցանիշի բացվածքի համաձայն` սննդամթերքն, օրինակ, թանկացել է ավելի արագ` 5,2 %-ով: Ծառայություններն՝ առողջապահությունը, կրթությունը, տրասպորտը շատ ավելի մեծ թանկացումներ են գրանցել (տե’ս նկար 1):

Նկար 1.

Քաղաքացու համար առաջնային նշանակության են հատկապես սննդի գները, որի ուսումնասիրությունն առանձին ապրանքախմբերով  ևս մտահոգիչ պատկեր է ցուցադրում (տե’ս նկար 2):

Նկար 2.

Ըստ այդմ՝ հացաբուլկեղեն և ձավարեղեն ապրանքախմբում ունենք 2 % թանկացում, բանջարեղենի և մրգի դեպքում` 17,9 % և 7,9 % համապատասխանաբար:

Ծխախոտը թանկացել է  6,4 %-ով: Որոշ նվազում ունենք կաթնամթերքի ապրանքախմբում` — 1,9 %:

Հիշեցնենք, որ գների փոփոխությունները դեռ 2020 թվականից սկսված գնաճի բարձր ալիքի բազայի համեմատ են: Միաժամանակ, սրանք պարզապես թվեր կամ վիճակագրություն չեն. սպառողական գների վիճակագրությունը քաղաքացու վճարունակության ուղիղ հարվածի  մասին է:

Որոշ ենթադրություններ` ելնելով վերոնշյալից.

  • Մենք շարունակական թանկացումների ներքո ենք այն դեպքում, երբ չեն ավելանում բնակչության եկամուտները: Հիշեցնենք, որ առնվազն երկու տարի ՀՀ-ում չեն բարձրացել նվազագույն թոշակներն ու նվազագույն աշխատավարձը: Այսինքն՝ բնակչության եկամուտների ինդեքսացիա չի եղել, բայց թանկացումները շարունակվում են:
  • Այն բոլոր պնդումները, թե միջին աշխատավարձը բարձրացել է մեզ մոտ, պարզապես վիճակագրության շահարկում է: Բանն այն է, որ միջին աշխատավարձը բարձր և ցածր աշխատավարձ ստացողների եկամուտների միջինացված ցուցանիշն է: Մեզ մոտ վերջին տարիներին, այդ բարձր աշխատավարձ ստացողների եկամուտներն էականորեն աճեցին` ազդելով միջին ցուցանիշի վրա: Բայց դա, փաստորեն բոլորին չի վերաբերում, քանի որ այդ մարդկանց թիվն ընդհանուրի մեջ փոքր է:
  • Մյուս կողմից, թանկանում են ոչ միայն սպառողական ապրանքները` պարենային, ոչ պարենային, ինչը կարող է կապված լինել արտաքին շուկաներում զարգացումների հետ, այլև` ծառայությունները: Սա, առավելապես, իրականացվող քաղաքականության արդյունք է, այդ թվում`հարկային:
  • Ի վերջո, օրերս Կենտրոնական բանկը անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Վերջինս` դրա բարձրացումը, նվազեցումը կամ ամփոփոխ թողնելը ապագային միտված գործողություն է: Երկրորդ անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելը խոսում է մոտ ապագայում գնաճի հետ կապված հնարավոր խնդիրների մասին: