Թեհրանի մտահոգություններն ու Բաքվի պահանջները․ «Alpha Persian»-ի 15-րդ թողարկման գլխավոր թեմաները
20 Հուլիսի 2026, 22:30
Միջազգային մեդիահարթակներում իր ներկայությունն ընդլայնող «Alpha News»-ը թողարկել է պարսկալեզու ալիքի հերթական՝ 15-րդ հաղորդումը: Տարածաշրջանի պարսկախոս լսարանի համար պատրաստված այս թողարկումն ամփոփում է վերջին օրերի ամենակարևոր քաղաքական, տնտեսական ու ռազմավարական իրադարձությունները։
1. Հայաստան-ԱՄՆ համագործակցություն և TRIPP նախագիծը
Համաձայնագրի վավերացումը. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԱՄՆ-ի հետ TRIPP («Թրամփի ուղի») նախագծի շրջանակային համաձայնագրին։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի փոխանցմամբ՝ փաստաթուղթն ուղարկվելու է Սահմանադրական դատարան։ Նախագծով նախատեսվում է 49 տարով տարածքների օգտագործման իրավունք տալ TRIPP ընկերությանը (74% ԱՄՆ, 26% Հայաստան մասնաբաժնով)՝ տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման նպատակով։
Նախագծի ղեկավարումը. ԱՄՆ Պետդեպարտամենտը 200 միլիոն դոլարանոց հիմնադրամի ղեկավար է նշանակել ռուսական ծագմամբ ամերիկացի գործարար Կոնստանտին Սոկոլովին (Թրամփի խոշոր դոնորներից)։ Նա պատասխանատու է լինելու Ադրբեջանը Հայաստանով Թուրքիային կապող ենթակառուցվածքների կառուցման և շահագործման համար։
2. Թեհրանի տագնապներն ու Երևանի դիրքորոշումը
Իրանի դեմ արտահայտվելը. Թեհրանը մտահոգություն է հայտնել հայ-իրանական սահմանի երկայնքով ԱՄՆ անվտանգային ներկայության վերաբերյալ։
Փաշինյանի արձագանքը. Չնայած Իրանի տագնապներին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Երևանի վճռականությունը՝ հնարավորինս արագ կյանքի կոչելու միջազգային խաղաղության և բարգավաճման այս ուղին։
3. Բաքվի պահանջներն ու ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը
Սահմանադրության փոփոխության վերջնագիրը. Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման միակ խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է, և Բաքուն պահանջում է հեռացնել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ընկալվող դրույթները։
Ալիևի հայտարարությունը. Իլհամ Ալիևը պնդել է, թե Վաշինգտոնն ընդունել է «Զանգեզուրի միջանցքի» ռազմավարական նշանակությունը, ինչը, ըստ նրա, փաստվել է Սպիտակ տանը Թրամփի և Փաշինյանի մասնակցությամբ կայացած հանդիպման ժամանակ։
ՀՀ ԱԳՆ հերքումը. ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը, արձագանքելով Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովին, շեշտել է, որ TRIPP նախագիծը գործելու է բացառապես Հայաստանի ինքնիշխան տարածքում։
Տասնհինգերորդ թողարկումը կարող եք դիտել հետևյալ հղմամբ՝ https://www.youtube.com/watch?v=JBq6_TJtN8c