Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Թռիչք իմ տան վրայով / Արթուր Խաչենց

09 Մայիսի 2024, 22:30

Հաղորդաշարի հիմքում հայրենի հողն է, պապական օջախը, երջանիկ մանկությունը և պատանեկությունը, Արցախ վերադառնալու հույսը, հուշերով լցված ներկան …

«Երբեք վախ և կասկածանք չէի ունեցել, որ այս ամենն այլևս իմը չի լինելու: Ֆիքսելով Հադրւթի բնությունը , ուզում էի շքեղությունն անմահացնել , այս տեսանյութերը ես արել եմ իմ անձնական արխիվի համար, կարոտս մեղմելու համար, որովհետև սովորում և աշխատում էի Երևանում: Այսօր դրանք անգին կադրեր են ինձ համար․․․

Մեր գյուղը խորհրդանշական էր նրանով, որ մենք ունեինք գրանիտներ: Հիշում եմ, երբ մեր տան կտուրի մի մասը փոխեցինք, մեկը թողեցինք որպես հուշ: Պատերազմի օրը պետք է փոխեինք կտուրի մյուս մասը, չհասցրինք: Այդ կտուրը ինձ դեպի մանկություն է տանում: Չգիտեմ, կենդանության օրոք արդյոք կհասցնե՞մ տեսնել այն նորից, թե ոչ, բայց հստակ որոշել եմ՝ որտեղ էլ որ տուն կառուցեմ, կտուրն անպայման կլինի գրանիտե»:

Արթուր Խաչենցը շարունակել է․ «Աղբյուրից կուժով և դույլերով ջուր տանելը մեր ավանդույթներից էր: Լեռներից եկող մաքրությունն անհամեմատելի էր, շատ եմ կարոտում… Այսօր Հադրութից ինձ մնացել է երկու թանկագին հուշ՝ պապական ինքնաեռը և կարպետը, որն անգամ չեմ տրորում, սրբության նման պահում եմ»: