Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

Տղաներին 24 ժամ ռմբակոծում էին, նրանք սոված դիմադրեցին, բայց դիրքը չհանձնեցին. արցախցի ամուսիններ

13 Հոկտեմբերի 2023, 22:31

Սվետլանա Պողոսյանը և Բորիս Ասրյանը ամուսիններ են: Դեռ «երեկ» երկուսն էլ Կարմիր շուկայի բնակիչներ էին: Սվետլանայի խոսքով՝ հիմա էլ ունենալով այնտեղի գրանցում, իրեն համարում է տեղի բնակիչ: Սվետլանան արցախյան բոլոր պատերազմների ժամանակ բուժքույր է եղել: Վերջին պատերազմին սակայն, նրան վիճակված էր, ոչ թե ուրիշների, այլ սեփական կյանքը փրկելու գործը: Alpha News-ի հետ զրույցում ամուսինները պատմում են, որ սկզբում իրենք կորցնում են կապը միմյանց հետ: Բորիսը 24 ժամ տեղեկություն չի ունենում, թե որտեղ է կինը, և ո՞ղջ է, թե՞՝ ոչ: Հետո նրան տեղեկացնում են կնոջ գտվելու վայրի մասին: Դա հենց այն գյուղն էր, որտեղ մտել էին ադրբեջանցիները:
Նրանց ներխուժման պահին, սակայն, կինը և մյուս բնակիչները գյուղի ներքևի հատվածում են գտնվել, կարողացել են փախչել: Սվետլանան նահանջի ճանապարհով 11 կիլոմետր ոտքով քայլել է: Սվետլանայի և Բորիսի որդին Արցախում այդ օրերին փրկարար ծառայող է աշխատել: Ամուսինները Արցախից դուրս են եկել բոլորովին վերջերս: Նրանք մինչև Հոկտեմբերի 5-ը եղել են Արցախում: Բռնագաղթի ճանապարհին նրանց միացած երկու հարևանուհիները, ովքեր ամուսինների խոսոքով, լիովին առողջ էին, ճանապարհին հանկարծամահ են լինում:
«Ասացին՝ վատ ենք զգում, իջան մեքենայից ու մահացան… Է՛ն հարևանս, որ կյանքում չի ասել, թե որևէ տեղս ցավում է»,-նշում են ամուսինները:

Մանրամասները տեսանյութում