Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Վիգեն Հակոբյան | 2024. ի՞նչ է լինելու | ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ՇԽԱՐՀԱԿԱՐԳ

13 Փետրվարի 2024, 22:00

«Նոր աշխարհակարգը հիմնված է լինելու ուժային բալանսի վրա, եւ եթե Ռուսաստանն աշխարհի կողմից ընկալվի որպես հաղթող, ապա նա կվերադառնա Խորհրդային Միություն գերտերության կարգավիճակին»:

Ի՞նչ զարգացումներ կլինեն 2024-ին Արցախի շուրջ, հնարավո՞ր է արդյոք հայերի վերադարձն իրենց ծննդավայր, ո՞ր ուղղությամբ է գնում Հայաստանը, կկնքվի՞ արդյոք խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, ի՞նչ փոփոխություններ կլինեն աշխարհում եւ ինչպիսի՞ն է լինելու նոր աշխարհակարգը:

Այս եւ այլ հարցերի մասին Alpha News-ը «2024. ի՞նչ է լինելու» հաղորդաշարի շրջանակում զրուցել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ:

Առանց անվտանգության երաշխիքների՝ արցախցիների՝ իրենց ծննդավայր վերադառնալու հնարավորություն ըստ Հակոբյանի՝ չկա:

«Այս պայմաններում արցախցիները չեն ցանկանա վերադառնալ, նույնիսկ ռուս խաղաղապահների ներկայությամբ: Մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ ռուս խաղաղապահների ներկայությամբ ռեալ անկախության պայմաններում: Խաղաղապահների լիազորությունները պետք է փոխվեն, կոնկրետ խնդիրներ դրվեն, եւ թե ինչ իրավունքներ ունեն այս կամ այն լարման պայմաններում»,- ասաց քաղտեխնոլոգը:

Տրիգերներ կան, բայց քաղաքական կամք է բացակայում, որպեսզի Հայաստանում իշխանափոխություն լինի, կարծում է Հակոբյանը:

«Ընդդիմության գլխավոր սխալն այն է, որ շատ դեպքերում նրանց աչքը դուրսն է: Մինչդեռ դրսի աչքը ներսի վրա է, դրսում միշտ հաշվի են նստում ներսի իրողությունների հետ: Նիկոլ Փաշինյանի կեղծ խաղաղությանը, որը տանում է պատերազմի, պետք է փոխարինի իրական խաղաղության կոնցեպտը, որը հիմնված կլինի անվտանգության, զարգացման, դաշնակիցներ ձեռք բերելու եւ այլնի վրա: Եվ հենց այդ ուժերն էլ բարոյական ու քաղաքական իրավունք կունենան մարդկանց փողոց կանչել եւ մարդիկ, որոնք այսօր իբր, թե ապատիայի մեջ են կամ քաղաքականությամբ չեն զբաղվում, կսկսեն հավատալ առաջարկված այլընտրանքին»,- ասաց Հակոբյանը:

Խոսելով նոր աշխարհակարգից, Հակոբյանը փաստեց՝ սառեցված կոնֆլիկտները թեժանում են, իսկ այնտեղ, որտեղ կոնֆլիկտ չկա, բայց կա մեծ պրոբլեմ, կոնֆլիկտի է վերածվում:

«Մինչեւ նոր աշխարհակարգի վերջնական ձեւավորմանը հասնելը՝ փորձելու են ի մի բերել լոկալ խնդիրները: Ընդ որում, հաշվի առնելով աշխարհաքաղաքական խաղացողների շահերը: Նոր աշխարհակարգը հիմնված է լինելու ուժային բալանսի վրա, եւ եթե Ռուսաստանն աշխարհի կողմից ընկալվի որպես հաղթող, ապա նա կվերադառնա Խորհրդային Միություն գերտերության կարգավիճակին եւ այդտեղ շատ բան կախված է լինելու, թե ով եւ ինչ կարող է դնել խաղասեղանին»,- հավելեց Հակոբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: