Պյատիգորսկի հայ համայնքի անդամները ուխտագնացություն են կատարել Դերբենդի Սուրբ Գրիգորիս եկեղեցի
02 Սեպտեմբերի 2026, 23:00
Պյատիգորսկի հայ համայնքի ներկայացուցիչները ուխտագնացություն են կատարել և մասնակցել Դերբենդի Նյուգդի գյուղի Սուրբ Գրիգորիս եկեղեցում մատուցված տոնական պատարագին։ Այս օրերին գյուղում հանդիսավորությամբ նշվել է եկեղեցու հիմնանորոգման 110-ամյակը։
Պատարագին բազմաթիվ ուխտավորներ են մասնակցել։ Պատարագից հետո ներկաներին սպասում էին ավանդական հյուրասիրությունն ու ջերմ զրույցները։