Պյատիգորսկի ներկայացուցիչ Իուլիտտա Նիգարյանը՝ Ռուսաստանի 100 լավագույն մենթորների շարքում
23 Հոկտեմբերի 2026, 23:55
Պյատիգորսկի ներկայացուցիչ Իուլիտտա Նիգարյանը հաղթել է հայրենասիրական դաստիարակության համառուսաստանյան «Լինել, այլ ոչ թե թվալ» («Быть, а не казаться!») մրցույթում։
Պյատիգորսկի բժշկադեղագործական ինստիտուտի երիտասարդական քաղաքականության բաժնի առաջատար մասնագետը հաղթանակ է տարել «Փորձառու մենթոր» անվանակարգում և ընդգրկվել երկրի 100 լավագույն մասնագետների շարքում։
Նախագծի եզրափակիչ փուլն անցկացվել է Տուլայի մարզում՝ համախմբելով 400 լավագույն մասնակիցների, որոնք ընտրվել էին Ռուսաստանի ամբողջ տարածքից ներկայացված 80 հազար հավակնորդների շարքում։