Պյատիգորսկում շնորհավորել են Հայրենական մեծ պատերազմի հայ վետերաններին
12 Մայիսի 2025, 12:54

Պյատիգորսկի հայ համայնքի ներկայացուցիչներն այցելել են Հայրենական մեծ պատերազմի վետերաններ Նիկոլայ Արզումանյանին, համակենտրոնացման ճամբարների կալանավորներ Շողեր Պողոսյանին և Աննա Բաղդասարյանին: Այս մասին տելեգրամյան ալիքում հայտնել է Պյատիգորսկի հայ համայնքը:
Ի նշան երախտագիտության՝ վետերաններին հանձնվել են նվերներ, հարգանքի ու երախտագիտության խոսքեր են հնչել պատերազմի տարիներին ցուցաբերած արիության, հերոսության և անձնվիրության համար:
Համայնքի ներկայացուցիչներն ընդգծել են հայրենիքի պաշտպանների սխրանքների, հայրենասիրությանը նվիրված պատմությունները սերունդներին փոխանցելու կարևորությունը:





