Պյատիգորսկում տեղի կունենա «Հայը» թեմայով կլոր սեղան

19 Ապրիլի 2024, 08:50

Կրթություն

Պյատիգորսկի հայ համայնքն ապրիլի 21-ին «Հայը» թեմայով կլոր սեղան կանցկացնի: Այս մասին հայտնում է համայնքի տելեգրամյան ալիքը։

Կլոր սեղանի մասնակիցները կփորձեն պարզել, թե ով է հայը, ինչ հատկանիշներ պետք է ունենա և այլն:

Կլոր սեղանի աշխատանքներին կմասնակցեն փորձագետներ, եկեղեցու ներկայացուցիչներ, երիտասարդական առաջնորդներ: