Պյատիգորսկում տեղի կունենա «Իմ սիրտն Արցախում է» խորագրով միջոցառում

23 Մայիսի 2024, 14:52

Մշակույթ

Մայիսի 26-ին Պյատիգորսկի «Արև» կրթական կենտրոնում Պյատիգորսկի հայ համայնքի աջակցությամբ տեղի կունենա «Իմ սիրտն Արցախում է» խորագրով միջոցառում՝ նվիրված Արցախին և արցախցիներին։ Այս մասին գրում է համայնքի տելեգրամյան ալիքը։

Միջոցառման ընթացքում կներկայացվեն Արցախի ինքնատիպ ավանդույթները, ինչպես նաև նրա հարուստ պատմամշակութային ժառանգությունը: