Կալիֆորնիայի նահանգային խորհրդում քննարկվել է Հայաստան-Կալիֆորնիա օդային ուղղակի թռիչքներ հաստատելու հնարավորությունը

15 Հունիսի 2023, 15:45

Տնտեսություն և Բիզնես

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի խորհրդում Կալիֆորնիայի, Հայաստանի և Արցախի առևտրի, արվեստի և մշակոյթի փոխանակման հատուկ հանձնախմբի ատենապետ Էնթնի Փորթանթինոյի նախագահությամբ հունիսի 12-ին տեղի ունեցավ Հայաստանի հետ հարաբերությունները սերտացնելու հնարավորություններին վերաբերող քննարկում։

Քննարկվեցին Հայաստան-Կալիֆորնիա օդային ուղղակի թռիչքներ հաստատելու և երկու կողմերի միջև օդային փոխադրումների ծավալները մեծացնելու, նաև՝ առևտրային ու արհեստագործության ոլորտներում գործակցությունը սերտացնելու հնարավորությունները։

Բացի այդ, տեղեկություններ փոխանցվեցին Երևանում գտնվող Կալիֆորնիա-Հայաստան առևտրային գրասենյակի գործունեության վերաբերյալ։

Նշենք, որ Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը այս նպատակով նահանգային օրենսդիրների՝ դեպի Հայաստան ճամփորդություն էր կազմակերպել։