Քարդի Բին Գրիգոր Ջաբոտյանի զգեստով զարդարել է «Vogue Arabia-ի շապիկը
02 Սեպտեմբերի 2026, 23:30
Ամերիկացի հիփ-հոփ կատարող Քարդի Բին դարձել է «Vogue Arabia»-ի սեպտեմբերյան համարի գլխավոր հերոսուհին։ Լուսանկարահանման համար նա ընտրել է լիբանանահայ դիզայներ և մոդելավորող Գրիգոր Ջաբոտյանի Al Maktoub 2026 (Chapter XIII) հարսանեկան հավաքածուի շքեղ, սպիտակ «ջրահարս» զգեստը։
Մարմինն ընդգծող զգեստն առանձնանում է ճարտարապետական ձևվածքով, նուրբ ասեղնագործությամբ և ձեռքով պատրաստված ժանյակային համաչափ նախշերով։
Գրիգոր Ջաբոտյանն իր առաջին հավաքածուն ներկայացրել է 2008 թվականին, իսկ նույն տարում ճանաչվել է Մերձավոր Արևելքի լավագույն երիտասարդ դիզայներ։ Նրա «Krikor Jabotian» ապրանքանիշի երկրպագուների թվում են Մերձավոր Արևելքի թագավորական ընտանիքների ներկայացուցիչներ և համաշխարհային մեծության աստղեր։