Քասախում բողոքի ակցիայի ժամանակ 11 անձ է բերման ենթարկվել
16 Հունիսի 2025, 10:50

Քասախում բողոքի ակցիայի ժամանակ 11 անձ է բերման ենթարկվել:
Հիշեցնենք՝ Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչներն այսօր՝ հունիսի 16-ին, հերթական բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք փորձում են փակել Երևան-Աշտարակ մայրուղին։
Քասախի բնակիչների պահանջն է՝ 59 երթուղու ավտոբուսները նախկինի պես հասնեն մինչև գյուղի կենտրոն։