Քաղաքացիները փակել են Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկը

10 Մայիսի 2024, 11:23

Քաղաքականություն

Խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցները փակել են Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկը։

Վաղ առավոտից մեկնարկել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Դասադուլ են սկսել Երևանի պետական համալսարանի ուսանողները:

Հիշեցնենք, որ երեկ Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում հայտարարեց անհնազանդության խաղաղ ակցիաներ իրականացնելու մասին ու կոչ արեց բոլորին սկսել գործադուլ, դասադուլ: