Քեն Դավիթյան․ Հայկական արմատներով խարիզմատիկ դերասանը
09 Հունիսի 2024, 23:27
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Հունիսի 9-ը հոլիվուդյան հայտնի դերասան Քեն Դավիթյանի ծննդյան օրն է։
Նա ծնվել է Լոս Անջելեսում հայկական ընտանիքում։ Նրա մայրական կողմի տատիկն ու պապիկը վերապրել են Հայոց ցեղասպանությունը:
Ընտանիքին օգնելու համար Դավիթյանը պատանեկության տարիներին աշխատել է հոր աղբահանության ընկերությունում։
Նա ավարտել է Արևելյան Լոս Անջելեսի Գարֆիլդի միջնակարգ դպրոցը, իսկ ավելի ուշ՝ Ուիթիերի քոլեջը։ Դեռ պատանեկության տարիներին Դավիթյանն ուներ կուռք ՝ դերասան Բերտ Ռեյնոլդսը, ով մեծ ազդեցություն է ունեցել Քենի մասնագիտության ընտրության վրա։ Հենց Ռեյնոլդսն է Քեն Դավիթյանին ոգեշնչել մտնել կինոյի աշխարհ։ Ի դեպ, նա զգալի բարձունքների հասել այդ ոլորտում ։
Դերասանական կարիերային զուգահեռ Քեն Դավիթյանը 2003 թվականին Լոս Անջելեսում հիմնել է «The Dip» ռեստորանը։
Քեն Դավիթյանն ազատ խոսում է հայերեն և հարգում է իր պատմական հայրենիքի ավանդույթները։
Նա վարժ խոսում է հայերեն և հարգում իր պատմական հայրենիքի ավանդույթները։