ՔԿ–ն մեկնաբանել է ՀԷՑ–ում և Նարեկ Կարապետյանի տանը իրականացվող գործողությունները
08 Հուլիսի 2025, 09:57
ՀՀ Քննչական կոմիտեն մեկնաբանել է ՀԷՑ–ի գլխամասային գրասենյակում եւ ՀԷՑ–ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը առավոտից իրականացվող խուզարկությունները։
«ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Առաջիկայում հանդես կգանք պաշտոնական հաղորդագրությամբ», — ասված է հաղորդագրության մեջ։