Քննարկվել են Հայաստանին ու հայ ժողովրդին հուզող հարցեր. Արամ Ա-ն ընդունել է 3 կուսակցությունների ներկայացուցիչներին

09 Մայիսի 2024, 10:30

Քաղաքականություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետն ընդունել է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության Լիբանանի վարիչ մարմնի ատենապետ Վանիկ Տագեսյանին, Հայ Յեղափոխական Դաշնակցության կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունուն և Ռամկավար ազատական կուսակցության Լիբանանի շրջանային վարչության ատենապետ տոքթ. Ավետիս Տագեսյանին։ Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարարանից:

Վեհափառ Հայրապետը ողջունել է միջկուսակցական գործակցությունը և կարևորությամբ շեշտել այն ավելի ծավալելու հրամայականը։ Ներկաներն, իրենց հերթին, դարձյալ հանձնառու են եղել գործակցական ոգով շարունակելու իրենց հավաքական քննարկումները Հայաստանի ու հայ ժողովրդի և, մասնավորաբար, Լիբանանի հայությանը հուզող հարցերի շուրջ։