Քննարկվում է «Ուժեղ Հայաստան»-ի անդամ Հասմիկ Ամիրզադյանի խափանման միջոցի հարցը

16 Ապրիլի 2026, 12:30

Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության բերման ենթարկված անդամ Հասմիկ Ամիրզադյանին մեղադրանք է ներկայացվել, քննարկում են խափանման միջոցի հարցը: Այս մասին ասել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:

«Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրված անչափահաս երեխա ունի, հուսով եմ՝ հաշվի կառնեն»,- նշել է նա։