Քոչարյանի գործով երկու դրվագով դատարանը հիմնավոր կասկած չի գտել․ Արամ Օրբելյան

11 Նոյեմբերի 2026, 12:00

Քաղաքականություն

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս արձանագրել է կալանքի երկարաձգման վերաբերյալ դատական ակտերում ձևական հիմնավորումների կիրառման խնդիրը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է փաստաբան Արամ Օրբելյանը։

Նրա խոսքով՝ կալանքը պետք է կիրառվի խիստ անհրաժեշտության դեպքում և սահմանափակ ժամկետով, մինչդեռ հաճախ այն երկարաձգվում է՝ օրենքի դրույթները պարզապես վերարտադրելով։

Արամ Օրբելյանը, որպես օրինակ, անդրադարձել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին՝ նշելով, որ մեղադրանքի վեց դրվագներից երկուսի մասով դատարանը չի գտել հիմնավոր կասկածի առկայությունը։

«Երկու դրվագում ուղղակիորեն հերքվեց հիմնավոր կասկածի առկայությունը։ Երրորդ դրվագում անդրադարձ չկատարվեց»,- ասել է նա։