Քոչարյանն ու Կարապետյանը կհանեն Հայաստանը ճահճից. հարցում Լոս Անջելեսից
14 Ապրիլի 2026, 23:10
Վարչապետի պաշտոնում կուզեի տեսնել ընդդիմության արժանի ներկայացուցիչներին՝ Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին։ Նման կարծիք է հայտնել Լոս Անջելեսում բնակվող մեր հայրենակիցներից մեկը։
«Լավ կլինի, որ Սամվել Կարապետյանն ընտրվի։ Նա համարվում է նոր ուժ և տարիներ շարունակ, լինելով ՌԴ-ում, միշտ փորձել է օգնել Հայաստանին։ Նա ժողովրդին կտանի հայրենիքը պաշտպանելու, վերակառուցելու ուղղությամբ»,- նշել է Alpha News-ի հարցման մեկ այլ մասնակից։
Որոշ քաղաքացիների կարծիքով՝ Հայաստանը ճահճից կարող է հանել միայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սամվել Կարապետյանը ուժեղ ձեռք են։ Նրանք պետք է հուշագիր ստորագրեն և աջակցեն միմյանց»,- ընդգծել է հարցման մասնակիցներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում։