Քոչարյանը մեծ օգուտ է տվել հայ ժողովրդին․ Օլեգ Մատվեյչև

31 Օգոստոսի 2026, 21:30

Կարծիք | Քաղաքականություն

Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Օլեգ Մատվեյչևը Alpha News-ին տված մեկնաբանությունում անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա առթիվ հղած շնորհավորական հեռագրին, ինչպես նաև գնահատել է Հայաստանում այսօր տեղի ունեցող քաղաքական գործընթացները։

Փորձագետը նշել է, որ իրավիճակը հատկապես ուշագրավ է՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուն նախորդած իրադարձությունները։

«Երբ Փաշինյանին բերում էին իշխանության, ասում էին, թե երկրում ճնշել են ընդդիմությանը։ Բայց Փաշինյանին ոչ ոք չէր ձերբակալում։ Իսկ հիմա արդեն հենց Փաշինյանն է ձերբակալում ողջ ընդդիմությանը, կեղծում ընտրությունները և բացարձակ անօրինականություններ է գործում։

Բնականաբար, ՌԴ-ին և նախագահ Վլադիմիր Պուտինին սա անտարբեր չի թողնում։ Մենք հարգանքով ենք վերաբերվում բոլոր նախագահներին, այդ թվում՝ նախկիններին, հատկապես նրանց, ովքեր ակտիվորեն համագործակցել են ՌԴ-ի հետ և մեծ օգուտ են տվել հայ ժողովրդին։ ՀՀ-ի տնտեսական աճն ապահոված բազմաթիվ գործընթացներ սկսվել են հենց Քոչարյանի նախագահության օրոք»,– նշել է պատգամավորը։