Քուչակ-Ապարան ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժած 10 քաղաքացի հոսպիտալացվել է․ ԱՆ

02 Սեպտեմբերի 2026, 19:10

Հայեր

Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով մարզային բժշկական կենտրոններ է հոսպիտալացվել 10 տուժած։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Գերատեսչության փոխանցմամբ՝ վիրավորներից երկուսի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, իսկ մյուսներինը՝ միջին և թեթև ծանրության։