ՔՊ-ի վերարտադրության շանսերը մոտենում են զրոյին․ Իշխան Սաղաթելյան
07 Հունիսի 2026, 18:37
Ընտրություններին այս ծավալի մասնակցությունը վկայում է, որ ՔՊ-ի վերարտադրության շանսերը մոտենում են զրոյին։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Մենք ամեն բան արձանագրում ենք, վերջում եզրակացություն ենք անելու, թե այս ծավալի ընտրախախտումները որքան ազդեցություն են ունեցել ընտրությունների բուն արդյունքների վրա։ Բայց ի պատիվ ՀՀ քաղաքացիների և այս ծավալի մասնակցության, կարծում եմ, իրենց վերարտադրության շանսերը բավականին նվազել են»,- նշել է Սաղաթելյանը։