ՔՊ ներկայացուցիչները հարձակում են գերծել Նաիրի Հոխիկյանի տան վրա
31 Մայիսի 2026, 21:57
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կեսօրին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից հարձակում է եղել Նաիրի Հոխիկյանի տան վրա, բռնություն է կիրառվել վերջինիս նկատմամբ, հնչեցվել են սպառնալիքներ:
ՔՊ ներկայացուցիչների հեռանալուց հետո Հոխիկյանը պարզել է, որ իր տան արտաքին պատին ամրացված տեսախցիկի մալուխը կտրված է։ Հանցագործության մասին ներկայացվել է հաղորդում:
Խստորեն դատապարտելով տեղի ունեցածը՝ սատարումս եմ հայտնում գործընկերոջս, իսկ օրվա իշխանությանը կոչ անում՝ չանցնել սահմանները: Այլևս անհանդուրժելի են օրինազանցությունները, քաղաքական հալածանքներն ու բռնությունը։ Հետևողական եմ լինելու, որպեսզի օրենքի ողջ խստությամբ պատժվեն նման լկտի պահվածք ցուցաբերած, հանրային գործչին բռնության ենթարկած անձնավորությունները»: