Քվեարկում եմ հանուն Ուժեղ Հայաստանի՝ հանուն յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության. Արամ Վարդևանյան
07 Հունիսի 2026, 09:50
Ես այսօր կատարում եմ իմ ընտրությունը անուն բարեկեցությունը որպես գերակայող արժեք դիտարկող, իրավունքը մշտապես գերակայող արժեք դիտարկող, մարդասիրությունը որպես անսակարկելի արժեք դիտարկող, փոփոխություններ բերող և իրապես ուժեղ Հայաստանի համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը:
«Հայաստանի ապագան պատկերացնում եմ , որպես ֆանտաստիկ մի երկրի ապագա, որովհետև թե մեր հասարակությունը, թե մեր Հայաստանի Հանրապետությունը դրան առավել քան արժանի են: Բայց իսկապես ամենառաջնային հարցը, որ պատկերացնում ենք, դա բարեկեցոէթյոէնն է , որ պետք է մեր հասարակությունում այլևս որպեսզի խնդիր չլինի: Խաղաղությունը պետք է լինի իսկապես ելակետային մոտեցում, որին իրապես հավատում ենք և նույնիսկ հայտարարություն է հնչել ,որ մենք երաշխավորում ենք այն»,- նշել է Վարդևանյանը: