Քվեաթերթիկների ծրարները թափանցիկ են եղել․ ԲՀԿ-ն ՍԴ միջնորդություն է ներկայացրել
27 Հունիսի 2026, 12:19
ՍԴ-ում շարունակում են քննել 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» որոշման հետ կապված վեճի քննությունը:
Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է։
ԲՀԿ-ն Սահմանադրական դատարան միջնորդություն է ներկայացրել՝ հայտնելով, որ քվեաթերթիկների ծրարները թափանցիկ են եղել։
ԲՀԿ ներկայացուցիչներ Արամ Օրբելյանը և Վահե Գրիգորյանը միջնորդել են որպես օրինակ ուսումնասիրել յուրաքանչյուր ԸԸՀ-ից 10 ծրար և ապացուցել դրանց թափանցիկությունը: