Ռադիկ Աբրահամյանը՝ Իրանի միջազգային մրցաշարի հաղթող
11 Փետրվարի 2024, 21:45
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2024/02/11194349/F1BEF570-C828-4C58-824D-71AB3F2D4C1C-1.jpeg)
Իրանի Ռաշտ քաղաքում ավարտվեց շախմատի 20th Caspian Sea International Chess Festival միջազգային մրցաշարը:
Հայաստանի ներկայացուդիչը Ռադիկ Աբրահամյանը դարձավ B խմբի հաղթող՝ 11 հնարավորից վաստակելով 10 միավոր, հաղորդում է ՀՇՖ-ի ֆեյսբուքյան էջը:
Ռադիկ Աբրահամյանը 176 կետով բարելավեց միջազգային վարկանիշը։
Մրցաշարի A խմբում գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և զբաղեցրեց 5-րդ տեղը: