Ռաֆայել Կևորկովը սամբոյի աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել

07 Հոկտեմբերի 2026, 00:09

Սպորտ

Ռաֆայել Կևորկովը բրոնզե մեդալ է նվաճել Սալոնիկում անցկացված սամբոյի երիտասարդների աշխարհի առաջնությունում։ Մրցաշարին մասնակցել է ավելի քան 700 մարզիկ՝ 40 երկրից, իսկ խաղարկվել է մեդալների 55 հավաքածու։

Կևորկովը Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես է եկել մինչև 53 կգ քաշային կարգում՝ կադետների մրցաշարում։ Առաջին գոտեմարտում նա ժամանակից շուտ հաղթել է Բուլղարիայի ներկայացուցիչին, ապա պարտվել Հայաստանի մարզիկին։ Հաջորդ գոտեմարտերում Ռաֆայելը հաղթանակներ է տարել Բելառուսի և Ղազախստանի ներկայացուցիչների նկատմամբ, ինչի շնորհիվ զբաղեցրել է երրորդ տեղը։

Հիմա եթերում