Ռաֆո Մանուկյանը վաղաժամ նվաճել է AFL սիրողական լիգայի չեմպիոնական գոտին
17 Նոյեմբերի 2026, 12:20
Ռաֆո Մանուկյանը դարձել է իսպանական AFL սիրողական լիգայի չեմպիոն՝ վճռորոշ մենամարտում վաղաժամ հաղթանակ տանելով Գոնսալո Գոնսալեսի նկատմամբ։
Չեմպիոնական մենամարտը նախատեսված էր հինգ ռաունդով՝ յուրաքանչյուրը երեք րոպե տևողությամբ։ Չնայած մրցակցային լարված պայքարին՝ հաղթողին որոշելու համար մրցավարների որոշման կարիք չի եղել։
Չորրորդ ռաունդում Մանուկյանը կարողացել է մենամարտը տեղափոխել իր համար նպաստավոր դիրք, կատարել տեխնիկապես գրագետ խեղդող հնարք և ստիպել մրցակցին հանձնվել։
Այսպիսով, Ռաֆո Մանուկյանը հաղթանակ է տարել սաբմիշնով և նվաճել չեմպիոնական տիտղոսը։