ՌԴ Անվտանգության խորհուրդը Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը կապել է ԵՄ-ին մերձենալու քաղաքականության հետ

30 Սեպտեմբերի 2026, 12:30

Քաղաքականություն

Հայաստանի՝ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրությանը միանալը կապված է Եվրամիության հետ մերձենալու Երևանի քաղաքականության հետ։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ փաստաթուղթը վավերացնելիս Հայաստանի իշխանությունները որոշումը հիմնավորել են սահմանային հակամարտությունների սրման ժամանակահատվածում հնարավոր հանցագործությունների միջազգային հետաքննության հնարավորությամբ։ Ըստ ՌԴ Անվտանգության խորհրդի ունեցած տեղեկությունների, Հայաստանը մինչ այժմ նման հետաքննություն չի նախաձեռնել։

ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմում նաև հայտարարել են, որ ՄՔԴ-ի իրավազորության ճանաչումը «ԵՄ-ին անդամակցել ձգտող պետությունների համար առանցքային քաղաքական պայմաններից մեկն է»։