ՌԴ դեսպանատունն անհեթեթ է համարել Լոնդոնի մեղադրանքները՝ Հայաստանի ընտրություններին միջամտելու վերաբերյալ

11 Մայիսի 2026, 21:15

Քաղաքականություն

Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատունը «անհեթեթ» է անվանել Լոնդոնի մեղադրանքները, թե իբր Մոսկվան միջամտել է Հայաստանի ընտրություններին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ նշվում է, որ «Լոնդոնի նեոգաղութատիրական քաղաքականությունը, որը նախկինում նպաստել էր Կիևում պետական հեղաշրջմանը, այժմ ուղղված է նաև Հայաստանի դեմ»: Ռուսական կողմն ընդգծել է, որ հենց Արևմուտքը պետք է հրաժարվի ինքնիշխան պետությունների ներքին գործերին միջամտելուց, ինչպես դա տեղի է ունեցել Մոլդովայում և Ռումինիայում:

Ավելի վաղ, Ռուսաստանի դեմ նոր խիստ պատժամիջոցներ սահմանելիս, բրիտանական կառավարությունը մեղադրել էր Սոցիալական նախագծման գործակալությանը Հայաստանում «ռուսամետ կազմակերպություններ» ստեղծելու և իշխանափոխության վրա ազդելու փորձի մեջ: Բացի այդ, Լոնդոնը կապել է «Դիալոգ» Ավտոնոմ ոչ առևտրային կազմակերպության գործունեությունը նախագահ Պուտինի վարչակազմի և ռուսական հատուկ ծառայությունների հետ՝ պնդելով, որ կառույցը մասնակցել է Հայաստանի ներքին քաղաքականության վրա ազդեցության արշավներին: