ՌԴ-ն ավելի քան 30 մլրդ ռուբլի է ներդրել ՀԿԵ-ում, Հայաստանի պահանջներն անհիմն են․ Ռեշետնիկով

30 Հուլիսի 2026, 23:00

Քաղաքականություն

ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովն անհիմն է համարել Հայաստանի պահանջները «Հարավկովկասյան երկաթուղու» (ՀԿԵ) վերաբերյալ լրացուցիչ վճարումներ կատարելու մասով։

Նա ընդգծել է, որ ՀԿԵ-ն «անվճար» ակտիվ չէ, այլ ձեռնարկություն, որում Ռուսաստանը ներդրել է ավելի քան 30 միլիարդ ռուբլի՝ պայմանագրային պարտավորությունների շրջանակում թարմացնելով շարժակազմն ու զարգացնելով ենթակառուցվածքները։

Նախարարի խոսքով՝ եթե այդ պարտավորությունները միակողմանիորեն վերանայվեն, ինչի հետևանքով ներդրողը վնաս կրի, Ռուսաստանը փոխհատուցում պահանջելու իրավական հիմքեր կունենա։

«Անհիմն է հարց բարձրացնել այն մասին, թե Ռուսաստանը պետք է ինչ-որ բան լրացուցիչ վճարի Հայաստանին»,- նշել է Ռեշետնիկովը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվայի հետ հարաբերություններին այլընտրանք փնտրելու վերաբերյալ հայտարարությունը։