ՌԴ-ն շուտով 40 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Երևան՝ Ղարաբաղի հայերի համար. Զախարովա
09 Նոյեմբերի 2023, 14:25
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ առաջիկա օրերին ՌԴ կառավարությունը արցախահայության համար 40 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Երևան:
Մարդասիրական օգնության կազմում, նրա խոսքով, կուղարկվի նաև շարժական էլեկտրակայան, որը կարող է էլեկտրաէներգիայով ապահովել տասնյակ տներ:
«Հուսով եմ, որ օգնությունը կդառնա հերթական մարդասիրական քայլը ժամանակավոր տեղահանվածներին աջակցելու համար», — նշել Է դիվանագետը:
Զախարովան հավելել է, որ ռուսական մարդասիրական առաքելությունն արդեն 6 տոննա օգնություն է տրամադրել: Օգնություն են ցուցաբերում Հայաստանում գործող ռուսական ընկերությունները, «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն, ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնը, ինչպես նաև տարբեր կամավորական շարժումներ: