ՌԴ-ն սպասում է Հայաստանի արձագանքին՝ երկաթուղիների վերականգնման հարցում. Օվերչուկ

02 Հոկտեմբերի 2026, 17:30

Քաղաքականություն

Ռուսաստանը Հայաստանից արձագանք է ակնկալում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիոն կառավարման ներքո գտնվող երկու երկաթուղային հատվածների վերականգնման առաջարկին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Խոսքը Երասխ–Նախիջևանի սահման և Գյումրի–Թուրքիայի սահման հատվածների մասին է։

«ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում մենք ընդգծել ենք, որ կողմ ենք այդ երկու հատվածների վերականգնմանը և պատրաստ ենք աջակցել Հայաստանին՝ դեպի Նախիջևան և Թուրքիա տրանսպորտային կապն ապահովելու համար»,— նշել է Օվերչուկը։

ՌԴ փոխվարչապետը հավելել է, որ որոշումները ՌԴ նախագահի մակարդակով ընդունվել են դեռ հունվարին, և հույս է հայտնել, որ առաջիկա հանդիպումներն առաջ մղեն գործընթացը։