ՌԴ նախագահը Իրինա Ալեգրովային պարգևատրել է շքանշանով
11 Մարտի 2025, 16:22

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իրինա Ալեգրովային պարգևատրել է «Մշակույթի և արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար» շքանշանով: Համապատասխան հրամանագիրը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ին։
«Հայրենական մշակույթի և արվեստի զարգացման մեջ ներդրած ավանդի, երկարամյա բեղմնավոր գործունեության համար երգչուհի Իրինա Ալեքսանդրի Ալեգրովային պարգևատրել «Մշակույթի և արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար» շքանշանով»,- նշված է փաստաթղթում: