ՌԴ-ում 14 տարեկանից կերդվեն քաղաքացիության համար
30 Դեկտեմբերի 2025, 23:40
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով Ռուսաստանի Դաշնության քաղաքացու երդում տալու նվազագույն տարիքը 18-ից իջեցվում է 14-ի։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակված է Իրավական ակտերի պաշտոնական կայքում։
Այս միջոցառումը ներդրվում է հայրենասիրական ոգին բարձրացնելու և ՌԴ սահմանադրությունն ու օրենքները գիտակցաբար պահպանելու պարտավորության համար։
Բացի այդ, նորամուծությունը հստակեցնում է այն դեպքերը, երբ քաղաքացիությունն անվավեր է ճանաչվում․
Եթե անձը հրաժարվել է երդում տալուց,
Եթե նա մեկ տարվա ընթացքում՝ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու մասին որոշման ընդունման օրվանից չի ներկայացել երդման արարողությանը,
Եթե անձը մահացել է մինչև երդում տալը։